«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Լոռու մարզի տարբեր բնակավայրերում հանդիպումներ են անցկացնում բնակիչների հետ, լսում նրանց հուզող խնդիրները, լուծման առաջարկները։
«Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ զրույցում Գյուլագարակի բնակիչները ընդգծել են, որ զգալի անկում է նկատվում զբոսաշրջության ոլորտում, պատճառներից հիմնականը հանգստյան ու առողջարանային հայտնի գոտիների չգործելն է։
Նարեկ Կարապետյանը խոստացել է աշխատանք տանել ինչպես այս, այնպես էլ բնակիչներին հուզող այլ խնդիրների լուծման ուղղությամբ։










