Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա
Հուլիս 17
13:19
2026
- Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած խոշոր կարկուտի հետևանքով վնասվել է 1090 մեքենա։ Համայնքապետարանից հայտնում են, որ այս պահին գույքագրման աշխատանքներն ավարտված են: Համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկվել են իրավասու պետական մարմիններին՝ հետագա ընթացակարգերի կազմակերպման նպատակով։ Կարկուտի հետևանքով վնասված ավտոմեքենաների գույքագրման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը հսկայական նյութական վնասներ է պատճառել բնակիչներին։ Հավկիթի մեծությամբ կարկուտը ավերել է տանիքներ, ավտոմեքենաներ, լուսամուտներ ու մեծ վնաս հասցրել գյուղատնտեսությանը։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայութունից հայտնել էին, որ նախնական տվյալներով, կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:


«Մենք սնեց բան չէինք տեսել։ Էս չափի կարկուտ Ստեփանավանում դեռ չէր եղել, շատ-շատ է վնասը։ Ամուսնուս մեքենայի հետնամասն է ջարդվել, մեր խանութի դրսում մնացած տնտեսական ապրանքներն ամբողջը թափեցինք աղբամանը։ Իսկ ընդհանուր քաղաքում ահռելի են վնասները, մարդիկ գալիս են վրան են առնում, պլաշե կտորներ կամ հաստ ցելոֆաններ, որ տանիքները ծածկեն»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր Ստեփանավան քաղաքի բնակիչը։

