Մոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (Տեսանյութ)


Մոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (Տեսանյութ)
Հուլիս 16 19:51 2026

Նախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի։

Մոսկվայի հայ համայնքի տարբեր սերունդների հարյուրավոր ներկայացուցիչներ հույս և հավատ են արտահայտել, որ արդարությունը շուտափույթ կհաղթանակի և ստեղծված իրավիճակն արդար հանգուցալուծում կստանա: