Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը


Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
Հուլիս 9 09:11 2026

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Այս մասին Irakanum-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացվելու համար: Irakanum-ի տեղեկություններով Մանուկյանը ձերբակալվել և կալանքի է ներկայացվելու «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին մեղսագրվող` լրտեսության գործով:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ևս Արեգնազ Մանուկյանը հարցաքննվել էր այդ նույն գործի շրջանակներում: Խուզարկվել էր նաև վերջինիս բնակարանը: