Խորքային uպառնալիքներիg է «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը», որը հայկական ինքնnւթյան դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է. Թաթոյան


Խորքային uպառնալիքներիg է «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը», որը հայկական ինքնnւթյան դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է. Թաթոյան
Հուլիս 8 23:19 2026

«Ներքաղաքական հարցերում որքան շատ են անօրինականությունները, այնքան շատ են մեզ հեռացնում զարգացող խորքային սպառնալիքներից: Դրանցից գլխավորներից է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը»,- նշել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 Նա շարունակել է. «Սա հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է ու հիմա հերթը Հայաստանինն է, բայց սա կանխել հնարավոր է ու լուծումներն էլ կան, ուղղակի Հայաստանին պետք է իշխանություն, որ ոչ թե թաքցնի այս խորքային սպառնալիքը, այլ փաստերը, հիմքերը ճիշտ օգտագործելով, լուծի հարցը»։