«Հրապարակ» թերթը գրում է ․ Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի քանի փոփոխություն կլինի: Մասնավորապես՝ խոսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին: ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման:Խոսվում է նաեւ, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ: Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու: Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը եւս մի բանի մասին է խոսում` այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրեւ թե մեծ հաջողությունների են հասել, մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում` ինչո՞ւ են ուզում փոխել ԲՏԱ նախարարին: Թեեւ չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ, ասենք` քարոզարշավի ժամանակ դրսեւորած պասիվությունը կամ որեւէ այլ բան:
Լրահոս
Լարված իրավիճակ Գյումրիում
15
Հուլիս,
2026 23:40
Ադրբեջանը կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
15
Հուլիս,
2026 23:37
Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
15
Հուլիս,
2026 23:19
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է
15
Հուլիս,
2026 22:57
Արդարացում. դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդված ...










