«Հրապարակ» թերթը գրում է ․ Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Երեկ տեղեկացանք, որ պատգամավորներից որեւէ մեկը հանձն չի առնում ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։Պատգամավորները կարծում են, որ այդ ծանր առաքելություն-պարտականությունը պետք է իր ուսերին վերցնի իշխող կուսակցությունը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները: Սակայն Հարությունյանի «Ազատ հայրենիքում» ցանկացող չկա, Բաբայանի թիմակիցներն էլ են հրաժարվում՝ համարելով, որ դա մեծ խմբակցության պարտականությունն է։ Մինչդեռ հուլիսի 9-ին լրանում է հրաժարականի մեկ շաբաթը, եւ եթե Դանիելյանը պնդի այն, ապա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Այժմ ԺՊ-ն Բաբայանի թիմակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն է։
Լրահոս
Լարված իրավիճակ Գյումրիում
15
Հուլիս,
2026 23:40
Ադրբեջանը կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
15
Հուլիս,
2026 23:37
Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
15
Հուլիս,
2026 23:19
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է
15
Հուլիս,
2026 22:57
Արդարացում. դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդված ...










