Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել որպես հաշվեհшրդար․ Տիգրան Աբրահամյան


Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել որպես հաշվեհшրդար․ Տիգրան Աբրահամյան
Հուլիս 6 21:27 2026

Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել որպես հաշվեհարդար։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

 

«Ամբողջ ընտրարշավի ընթացքում Ծառուկյանի դեմ կեղտոտ արշավ իրականացվեց, ապա նրա գլխավորած քաղաքական ուժին ապօրինի զրկեցին մանդատներից։

 

Այնուհետև աստիճանաբար գրոհներ իրականացվեցին նրա ընկերությունների նկատմամբ, իսկ այսօր նրան զրկում են ազատությունից։

 

Նիկոլի պայքարի մեթոդները քաղաքական մրցակիցների դեմ չեն փոխվում՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում և ազատազրկում»,-գրել է նա։