«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կմտնի խորհրդարան՝ որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ․ Ղումաշյան


«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կմտնի խորհրդարան՝ որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ․ Ղումաշյան
Հուլիս 6 20:57 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․

 

««Ուժեղ Հայաստան» դաշինքը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները և մուտք գործել խորհրդարան որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ։

 

Մենք գնում ենք խորհրդարան՝ բարձրաձայնելու մեր ժողովրդի խնդիրները, թույլ չտալու հակապետական որոշումների ընդունումը և ամբիոնն օգտագործելու հանուն մեր երկրի շահերի պաշտպանության։

 

Մեր ներկայությունը Ազգային ժողովում լինելու է ոչ թե հարմարվողականության, այլ անդադար պայքարի և վերահսկողության երաշխիք»։