Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան


Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան
Հուլիս 6 20:41 2026

Գագիկ Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա փոխանցմամբ՝ կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր:

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ  քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան սկսվել էին խուզարկություններ ավելի քաբ 70 հասցեներում։ Կապարակնքվել են «Մուլտի գրուպի» ներքո գործող ընկերությունները, այդ թվում ՝ ՀԱՕԿ-ը և Օլիմպավանը, Ծաղկաձորում գործող ընկերությունները և այլն։ Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ այլ անձ ձերբակալվել են։