Նիկոլ Փաշինյանին «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետը


Նիկոլ Փաշինյանին «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետը
Հուլիս 6 14:30 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։