«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գևորգյանն անդրադարձել է Ազգային ժողովի մանդատները վերցնելու շուրջ քննարկումներին և ներկայացրել իրենց ուժի հետագա անելիքները։
Գևորգյանը հերքել է այն տեսակետը, թե մանդատները վերցվում են ֆինանսական ակնկալիքներով։ «Առաջինը՝ մանդատները վերցնում ենք, որ գնանք Ազգային ժողով աշխատավարձ ու պարգևավճար ստանանք․ սա շատ աբսուրդային ու ծիծաղելի է»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչներից և որևէ մեկը չի կարող ֆինանսական խնդիրներից ելնելով մտնել խորհրդարան, քանի որ նրանք «տեղերում այնքան կայացվածություն ունեն, որ դա չի կարող պատճառ հանդիսանալ»։
Գևորգյանի պարզաբանմամբ՝ պատգամավորական մանդատը դիտարկվում է որպես պայքարի լրացուցիչ միջոց։
Անդրանիկ Գևորգյանը կոչ է արել քաղաքացիներին չտարանջատվել իրենցից և չտրվել պառակտման փորձերին։ Նա վստահեցրել է, որ գործունեությունը չի սահմանափակվելու միայն խորհրդարանով. «Շարունակում ենք փողոցում, շարունակում ենք մայրաքաղաքում, շարունակում ենք մարզերում»։
Մանրամասները՝ տեսանյութում։










