Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում խուզարկություններ են։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասել էր, որ իրավապահների գործողությունների հետևանքով պարալիզացված է«Մուլտի գրուպ»-ի կազմում մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Խուզարկություններ են նաև Օլպիմպավանում։










