Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տնտեսական նոր խթան է բերել. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տնտեսական նոր խթան է բերել. Նիկոլ Փաշինյան
Հունիս 16 14:50 2026

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Իսկ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- նշեց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տնտեսական նոր խթան է բերել։

 

«Մարդիկ պետք է իրենց կյանքում տեսնեն տնտեսական աճերը, և ես որոշում եմ կայացրել, որ Հայաստանում պետք է բարձրացվեն թոշակները»,- նշեց նա։

 

Փաշինյանը հավատացրեց, թե 2028 թվականից սկսած՝ իրենք կվերանայեն ու առնվազն գնաճի չափով կինդեքսավորեն կենսաթոշակը։