Նախօրեին լուրեր տարածվեցին, որ հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մահացել է 54 տարեկան հասակում։ Այդ մասին գրել էր «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Երգչի կինը, սակայն, կոպիտ ձեւով հերքել է այդ տեղեկությունը։
«Իմ ամուսինը լավ է եւ երջանիկ քնած է իմ կողքին։ Գրողի ծոցը գնան նման բաներ գրող մարդիկ»,- գրել է Ֆլորենսը Ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսին Խվորոստովսկու մոտ գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել։ Նա բուժման կուրս է անցել եւ նույն տարվա սեպտեմբերին վերադարձել է բեմ՝ կատարելով գլխավոր պարտիան Վերդիի «Տրուբադուր» օպերայում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայում։