Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»


Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»
Հունիս 11 09:41 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ մի շարք նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով ևս երկու դատական նիստ կկայանա, որից հետո դատավոր Վահե Դոլմազյանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար։ Շուրջ հինգ տարի առաջ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին և ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Քրեական գործով բոլոր մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են։

Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում՝ դռնփակ կարգով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: