«Վստահ եմ՝ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի». Սերժ Սարգսյան


«Վստահ եմ՝ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի». Սերժ Սարգսյան
Հունիս 10 18:47 2026

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ տեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարան կանցնի։

«Վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի»,- ասաց նա։

Ընդդիմությունը հետագա պայքարում պետք է հստակ ռազմավարություն որդեգրի, կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ն, ինչպես նշեց նա,  միշտ էլ պատրաստ է սատարել ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիր ուժերին.

«ՀՀԿ-ն մշտապես պատրաստ է սատարել այն ուժերին, որոնք ստացել են մեր ժողովրդի քվեն՝ բավականաչափ մեծ չափերով»։