Մեկ հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված. ունենք 846 հասցե, յուրաքանչյուրում ավելի քան 20 հաշվառված մարդ. Գոհար Մելոյան


Մեկ հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված. ունենք 846 հասցե, յուրաքանչյուրում ավելի քան 20 հաշվառված մարդ. Գոհար Մելոյան
Հունիս 10 17:52 2026

Գլոբալ խախտում ասեմ, որը, մեր որակմամբ, կարելի է համարել նաև ընտրախախտում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը: 

 

«Պետական մարմինների բաց աղբյուրներից վերհանել ենք հարյուրավոր հասցեներ: Ունենք 846 հասցե, որոնց վրա ավելի քան 20 մարդ է հաշվառված, մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303 մարդ հաշվառված, 185 մարդ, 174 մարդ և, ըստ էության, քաղաքացիների ահռելի թվաքանակ է դառնում: 

Մենք դիմել էինք Ներքին գործերի նախարարություն և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն, պատասխանել էին ոչնչի մասին՝ հղում կատարելով իրավական ակտերին, որ անձնական տվյալները մշակելի չեն և այլն: Ոչ մի պատշաճ բացատրություն, թե ինչու են այսքան հասցեներ, ինչու այսքան մարդ կա այդ հասցեներում հաշվառված, արդյոք դա լրջագույն մտահոգության տեղիք չի հետաքննությունների և այլն՝ չեն ներկայացրել»,-նշել է նա: