ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ևս մեկ տարանցիկ բեռ


ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ևս մեկ տարանցիկ բեռ
Հունիս 9 11:57 2026

Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի ևս մեկ տարանցիկ բեռ։

Ըստ APA-ի՝ այսօր Բիլյաջարի կայարանից դեպի Բոյուկ Քեսիկ կայարան կուղարկվեն պարարտանյութով լի 12 վագոն՝ ընդհանուր առմամբ 828 տոննա, և անտրացիտով (ածխի տեսակ) լի վեց վագոն՝ ընդհանուր առմամբ 414 տոննա։