Այսուհետ Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման


Այսուհետ Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման
Հունիս 6 12:01 2026

Հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկավոր է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել  Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի և կանաչիների խմբաքանակներից նմուշառման և նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները։

Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։