Ինչ է սպասվում միգրանտներին ու բեռնափոխադրողներին, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից


Ինչ է սպասվում միգրանտներին ու բեռնափոխադրողներին, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից
Մայիս 29 22:15 2026

Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ողջ տնտեսական համագործակցությունը, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵՏՄ-ից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Ի թիվս տնտեսական մի շարք հետևանքների,  Պուտինը շեշտել է նաև երկաթուղային բեռնափոխադրումների հարցը՝ սակագինը ստիպված կլինեն բարձրացնել։

 

Նշել է նաև՝ ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար ստիպված կլինեն հատուկ թույլտվության տրամադրման համակարգին վերադառնալ։

 

ՌԴ նախագահը Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների խնդրին ևս անդրադարձել է.

 

«Ռուսաստանում աշխատելու համար նրանք ստիպված կլինեն արտոնագրեր գնել։ Դա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը նրանց հասանելի կլինի Ռուսաստանում առնվազն 5 տարի բնակվելու դեպքում»,- ասել է Պուտինը։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր՝ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստան մատակարարվող էներգակիրների գները։  Նաև վերահաստատել էր դիրքորոշումը, որ Հայաստանը չի կարող միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ հանդիսանալ, նույն դրույթը նշված է նաև  ԵԱՏՄ երկրների առաջնորդների հայտարարությունում, որով Հայաստանի իշխանությանը կոչ է արվում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ կազմում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ։