Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում


Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում
Մայիս 29 15:58 2026

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։

«Բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

«Վիրավորը «Iveco»-ի վարորդն է եղել, «Iveco»-ն էլ բարձված է եղել միրգ-բանջարեղենով»,-հայտնում է  shamshyan.com-ը։