«Ո՞նց է նախարարը խոսում երեխայի իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյшն դեպք էր կոծկվում». Գալյան-Մարուքյան բանավեճ


«Ո՞նց է նախարարը խոսում երեխայի իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյшն դեպք էր կոծկվում». Գալյան-Մարուքյան բանավեճ
Մայիս 12 14:48 2026

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա իրականացրեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  շենքի մոտ։ Այնտեղ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հանդիպեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Մարուքյանը խոսեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարվող իրավախախտումների մասին, իսկ Գալյանը կարևորեց ծառայության գործառույթը։  

«Իմ իրավունքները և իմ երեխայի իրավունքները  պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ և այդ իրավակարգը պաշտպանված է, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այդ համակարգն է»,- ասաց նախարարը։

«Տիկին Գալյան, նոր է երեխաների մանկապղծության դեպք բացահայտվել, որը կոծկվում էր, ո՞նց է նախարարը խոսում երեխայի իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծության դեպք էր կոծկվում»,- արձագանքեց Մարուքյանը։

Գալյանն ասաց, որ չէր կոծկվում, քննություն էր իրականացվում։

Մանրամասն՝ տեսանյութում։