Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կամ երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք՝ մենք դուրս կգանք պլանավորած»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ իրենք հանկարծակի ոչ մի բան չեն պլանավորում անել։
«Մեր հանձնառությունները, նպատակները թափանցիկ են»,- հավատացրեց նա։
Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, Մոլդովայի կամ Վրաստանի՝ Փաշինյանն արձագանքեց, թե կոռեկտ չէ համեմատությունը։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Վրաստանին, և՛ Մոլդովային։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ Հայաստանին համեմտության մեջ դնեն կամ այդ երկրների անունն օգտագործվի որպես նեգատիվ չափանիշ, որովհետև դրանք հիանալի երկրներ են, Հայաստանի համար բարեկամական երկրներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։










