Նազենի Հովհաննիսյան. Շատ կարիք ունեմ լռելու


Նազենի Հովհաննիսյան. Շատ կարիք ունեմ լռելու
Մայիս 11 15:04 2026

«Սիրելի ընկերներ... շատ կարիքն ունեմ լռելու, մի տևական ժամանակ առանց արտաքին ազդակների մնալու»,-հայտարարել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

 

Նրա խոսքով՝ ինքը գտնվում է խայտառակ քամված ու մի տեսակ սպառված վիճակում։

 

«Համատարած փակ դռների մեջ ապրելով դժվար է ստեղծագործել, աշխատել, նոր բան անել... էլ չասեմ՝ կայուն մնալ: Իրոք դժվար է: Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս... Կհանդիպենք օրեր անց՝ թարմ ուժերով և իհարկե ՉՀԱՆՁՆՎԵԼՈւ հաստատ միտումով»,-նշել է դերասանուհին։