«Ձեզ եմ ցույց տալիս կոռուպցիոն բեզպրեդելը, թե ինչպես են թքել-կպցնելով բարեկարգում իրականացնում։ Արա՛մ Սարգսյան, Մասիվի թաղապետը ձեր կուսակցության անդամ է, եթե սա կոռուպցիա չէ, բա ինչ է»,-սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութով հայտնեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Նա ցույց տվեց, թե նոր բարեկարգված Նոր Նորքի այգում ինչպես է եզրաքարերի հիմք հանդիսացող «բետոնը» ձեռքով փշրում, ինչը նշանակում է, որ ցեմենտ ընդհանրապես չկա, այն դեպքում, երբ նախագծով մեծ գումարներ են դուրս գրվել նախատեսված B20 դասի բետոնի համար։
«Ակնհայտ է, որ եթե եզրաքարերի հիմքում անեին նախատեսված B20 դասի բետոն՝ ես չէի կարողանա ձեռքով այն փշրել։ Բերել թքել-կպցնելով ցեխաջուր են լցրել և այդ դասի գումար են դուրս գրել»,-հայտարարեց Չախոյանը։
Նա տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասում է. «Ասեք, որ ղժալու պատկերա ստացվում։ Արամ Սարգսյանը քարոզարշավա անում, ուզումա վարչապետ դառնա ու խոսումա 30 տարվա թալանի մասին՝ են դեպքում, երբ թքել-կպցնելով, անունով «բարեկարգում» են անում Մասիվում, երբ Մասիվի թաղապետը Արամ Սարգսյանի «թաղապետն» է՝ Մարատ Սևոյանը»։










