«Մայիսի 9-ը ինձ համար եղել և մնում է Հաղթանակի օր, հաջորդ մեծ հաղթանակը կլինի հունիսի 7-ին». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


«Մայիսի 9-ը ինձ համար եղել և մնում է Հաղթանակի օր, հաջորդ մեծ հաղթանակը կլինի հունիսի 7-ին». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 9 23:12 2026

Մայիսի 9-ի Հաղթանակի խորհուրդը Սամվել Կարապետյանի համար եղել և մնում է կարևոր։

«Մայիսի 9-ը ինձ համար եղել և մնում է Հաղթանակի օր»,- ասել  է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա հավելել է՝ այդպես է եղել մեր պապերի, հայրերի ու մեզ համար, այդպես է լինելու նաև հաջորդ սերունդների համար։

«Հաղթանակի օրն է, և  ես ուզում եմ ամբողջ մեր հայ ժողովրդին շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նշել է նաև՝ մի նշանակալից հաղթանակ էլ հունիսի 7-ին է լինելու։

«Հաջորդ մեծ հաղթանակը մենք ունենալու ենք մեր ժողովրդի հետ՝ հունիսի 7-ին»,- մասնավորապես, ասել է Սամվել Կարապետյանը։