«Խաղաղությունը», որը Փաշինյանը բերեց Արցախ, կարող է բերել նաև Սյունիք. Սամվել Կարապետյան


«Խաղաղությունը», որը Փաշինյանը բերեց Արցախ, կարող է բերել նաև Սյունիք. Սամվել Կարապետյան
Մայիս 9 23:00 2026

«Ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը, ինձ բացարձակ չի հետաքրքրում», - «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հերթական հաղորդման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ 

Նա նշեց, որ իրեն շատ է  անհանգստացում, երբ  Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ. «Վտանգ է առաջանում, որ նույն «խաղաղությունը», որը նա բերեց Արցախ, կարող է բերել նաև Սյունիք»։

Ս. Կարապետյանը օրվա՝ մայիսի 9-ի հետ կապված ասաց. «Մայիսի 9-ը եղել և մնում է Հաղթանակի օր։ Հաջորդ մեծ հաղթանակը, մեր ժողովրդի հետ միասին, կկերտենք հունիսի 7-ին»։

Մանրամասն՝ տեսանյութում։