Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «պահանջում են հատուկ քննարկում», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։
Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցով։
Նրա խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։
Երևանը պետք է «որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի» ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով, նշել է Պուտինը։










