Սյունիքը եղել է, կա ու կլինի ՀՀ անբաժանելի մասը, Սյունիք անվան շուրջ խնդրում եմ որևէ մելամաղձության էֆեկտ չդնել․ Փաշինյան


Սյունիքը եղել է, կա ու կլինի ՀՀ անբաժանելի մասը, Սյունիք անվան շուրջ խնդրում եմ որևէ մելամաղձության էֆեկտ չդնել․ Փաշինյան
Մայիս 9 22:00 2026

Երբ որ ասվել է Սյունիք, մշտապես ինչ-որ կասկածի, լարվածության զգացողություն է առաջացել։ Այսօր եկել եմ ասելու, որ դարաշրջանը փակված է, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի հետ կապված խնդիր ոչ կա, ոչ էլ կարող է լինել։

Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Սյունիք անվան շուրջ ես խնդրում եմ որևէ մելամաղձության էֆեկտ չդնել, որովհետև Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է։ Սյունիքը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Ամբողջը, «Զանգեր»-ից մինչև Արաքս գետի հունի կեսը»,- ասել է նա։