Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան. Փաշինյան


Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան. Փաշինյան
Մայիս 9 17:44 2026

Ագարակը և Մեղրին առաջիկայում ունենալու են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը Ագարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

Քարոզարշավի երկրորդ օրը Փաշինյանը կուսակիցների հետ նախ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նահատակների հիշատակին, ապա մեկնել Մեղրի և Ագարակ։

«Ագարակում ի վերջո իրականացվում է «TRIPP» նախագիծը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու Ագարակի համար, և 34 տարի ընդմիջումից հետո Ագարակ-Մեղրի երկաթուղին վերագործարկվելու է։ Այս ամենի արդյունքում Ագարակը և Մեղրի խոշորացված համայնքը հայտնվելու են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրքում»,- հայտարարել է Փաշինյանը։