Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում: Լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշել է Գրիգորյանը։
Նա նաև անդրադարձել է Մոսկվայից հնչող հայտարարություններին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու վերաբերյալ։
«ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։










