Փաշինյանը հանձնում է Հայաստանը Ադրբեջանի կառավարմանը. Նրա ձեռքին ոչ թե ԵՄ–ի դրոշն է, այլ Ադրբեջանի. Զուրաբյան


Փաշինյանը հանձնում է Հայաստանը Ադրբեջանի կառավարմանը. Նրա ձեռքին ոչ թե ԵՄ–ի դրոշն է, այլ Ադրբեջանի. Զուրաբյան
Մայիս 9 16:23 2026

Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպես ներկայացնել, որ իբր մենք ինչ–որ տարածքային նկրտումներ ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ, ագրեսիա ենք գործել։ Մենք ընդամենը պաշտպանել ենք Արցախի բնակչությանը ոչնչացումից ու վտարումից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ–ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Իսկ Նիկոլ Փաշինյանը թողեց, ինչ–որ փուլերում խրախուսեց այդ նույն ոչնչացումն ու ցեղասպանությունը։

2008–ին Նիկոլ Փաշինյանը պաշտպանում էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, նրան անվանում էր հաղթած նախագահ, գովաբանում էր ղարաբաղյան քաղաքականությունը, հիմա հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ–ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Ես հիմա բացատրեմ, թե ինչու է փոխվել այդ ընկալումը, որովհետեւ 2008–ից հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի ղեկավար և կործանեց Արցախը, Հայաստանի ինքնիշխանությունը, 5000 կյանք տվեց։ Սա հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին մինչև գերեզման և գերեզմանում էլ։ Որովհետեւ ինքը գիտի, որ պատասխանատու է հայ ժողովրդի առաջ, պատմության առաջ, այն ոճրագործությունների համար, որ ինքը կատարել է։  Դա իրեն չի թողնում քնել գիշերները։ Պատմական այդ մեղքը իր վրա է, հետևաբար ինքը պիտի գտնի ինչ-որ ելք։ Ելքը հետևյալն է, դու պիտի վարկաբեկես քո նախորդների ձեռք բերած հաղթանակները ու քո պարտությունը ներկայացնես որպես ինչ-որ մի մեծ հաղթանակ ու փրկություն։

Բայց իրականում այդ ամբողջը բլեֆ է, խաբեություն է, որովհետև ինքը այս բոլոր ձախողումներից, ոճրագործություններից, այսքան կորուստներից հետո, ինքը էլի չգիտի Հայաստանի ճանապարհը»,–ասաց Զուրաբյանը։

Անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, ՀԱԿ փոխնախագահը նկատեց, որ ԵՄ–ի ընդարձակման ծրագրում կա ինը երկիր, որտեղ Հայաստանը չկա. Այսինքն Եվրամիությունը անգամ չի էլ պլանավորում, չի էլ մտածում նման գործընթացի մասին, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Ինքը Եվրամիություն դրոշը բարձրացրել է, բայց մենք հո գիտենք այդ դրոշի տակ ինքը ուրիշ բան է թաքցնում, թաքցնում է Ադրբեջանի դրոշը, որովհետև իրականում այն խաղաղության մոդելը, եթե դա կարելի է կոչել խաղաղություն, որը առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, Չորրորդ Հանրապետության խաղաղության մոդելը Հայաստանի մի մոդել է, որի տերն ու տիրակալը Ադրբեջանն է, ինքը ուղղակի հանձնում է Հայաստանը Ադրբեջանի կառավարմանը»,– ասաց նա՝ հավելելով, որ այս քաղաքականությամբ Հայաստանը ոչ թե Ռուսաստանը փոխարինում է Թուրքիայով, այլ փոխարինում է Ադրբեջանով։

«Մենք շատ ավելի գավառական, շատ ավելի կոռումպացված, շատ ավելի ցածր որակի կառավարման տակ ենք մտնելու։ Սա է անում Նիկոլ Փաշինյանը»,–նկատեց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։