Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»


Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»
Մայիս 9 14:16 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է տոնական օրվա կապակցությամբ։

«Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։

Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին Բեռլինում, իսկ մեր հայերն ու եղբայրները 1992 թվականին` Շուշիում։

Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ», - նշված է ուղերձում: