Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ ԱԳՆ անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ են խոնարհվել անմար կրակի մոտ:










