«Մենք այսօր սկսում ենք մեր հաղթարշավը և ընդամենը մեկ ամիս հետո մեր ժողովրդի հետ տոնելու ենք մեծ հաղթանակը»,-մեծ հավաքի մասնակիցներին իր տան առջև դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը և շնորհակալություն հայտնեց, որ առաջին օրվանից ժողովուրդը իր և կուսակցության կողքին է։
«Մենք ձեզ հետ միասին ազատագրելու ենք մեր երկիրը, մեր հայրենիքը խայտառակողմ, մեր ժողովրդին նվաստացնողմ Ալիևի փչած փոչուկից։ Դուք եք այն ուժը, որ կարող է նման մեծ գործ անել մեր ազգի ու ժողովրդի համար, մեր հայրենիքի համար։
Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, 8 տարի կերակրեց երկիրը իր ստերով, խայռատակեց մեր երկիրն ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև։
Դրա համար պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել և հաղթել այն վախը, որը Ալիևն ու իր մարզպետը տարածել են մեր ժողովրդի վրա։
Մենք պարտավոր ենք միասին հաղթել աղքատությունը, միասին բարեկեցություն բերել ժողովրդին։ Մենք պարտավոր ենք միասին պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Ալիրևի և իր մարզպետի արշավանքներից, մենք պարտավոր ենք պաշտպանել հայի ինքնունթյունը, բայց այդ պայքարում, ժողովուրդ ջան, դուք ինձ մենակ չթողնեք»-հայտարարեց Սամվել Կարապետյանը;
«Ուժեղ Հայաստանի առաջնորդը շեշտեց, որ այսօր միայն ժողովուրդը դա կարող է անել։
«Մենք մեր ժողովրդի հետ ենք, մեր Սփյուռքի հետ են, Հայաստանի հետ ենք։ Մենք պետք է բոլորին ցույց տանք, որ 3-րդ համարը գալիս է, որ մեծ փոփոխությունները գալիս են, մեր հաղթանակները գալիս են, որ «Ուժեղ Հայաստանը» գալիս է։ Մենք երբեք թույլ չենք լինելու։ Մի կասկածեք, մենք միասին հաղթելու ենք, մեր ժողովուրդը հաղթելու է, մեր Սփյուռքը հաղթելու է»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը՝ նկատելով, որ աշխարհին ապացելու են, որ մեր ժողովուրդը պարտվող չէ, որ միայն մի մարդ է բերել պարտությունը։










