Արդարացնելու ենք ժողովրդի սպասելիքները. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Արդարացնելու ենք ժողովրդի սպասելիքները. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 8 23:28 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացրեց «Հաղթանակ» զբոսայգում։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն իր ելույթում ընդգծեց՝ վստահ են ընտրություններում հաղթանակի մեջ, արդարացնելու են ժողովրդի սպասելիքները։

Նա նաև նշեց՝ որն է լինելու վաղվա Հայաստանի խորհրդանիշը՝ ի տարբերություն այն «խորհրդանիշի», որը Փաշինյանի իշխանության օրոք է։

«Այսօրվա Հայաստանի «խորհրդանիշը» մուրճն է, որը Նիկոլ Փաշինյանը ճոճում է ժողովրդի վրա։

Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, որը կառուցելու մասին է։

Վաղվա ուժեղ Հայաստանում մենք կառուցելու ենք, ծաղկեցնելու ենք անմշակ հողերը»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։