Վեդիի մանկшպղծությшն դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ


Վեդիի մանկшպղծությшն դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Մայիս 8 22:29 2026

Վեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված): Գրում է  NEWS.am-ը։

«Հիշեցնենք, որ հանրային մեծ աղմուկից հետո միայն իրավապահները ձերբակալեցին, ապա դատարանը կալանավորեց գործով անցնող 2 տղամարդու։ Այսօր որպես մեղադրյալ ներգրավված տղամարդը մեր տեղեկություններով 39 տարեկան է»,-ասվում է լուրում։