«Բարի գալուստ Հաղթանակի զբոսայգի։ Այստեղից սկսում ենք նոր ճանապարհ, նոր էջ և նոր հույս՝ Հայաստանի համար»,- այս մասին Հաղթանակ զբոսայգում ընթացող «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Նա ընդգծեց,որ այսօր պարզապես հավաք չէ, փոփոխությունների մեկնարկն ու հաղթանակների սկիզբն է։
«Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել ավելի ուժեղ, ավելի անվտանգ, ավելի արդար և ավելի զարգացած։ Տարիներ շարունակ շատերը սովոր են արդեն մտածել, որ ոչինչ չի փոխվի։ Բայց այսօր դուք՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ապացուցում եք, որ փոփոխությունները գալիս են։ Հայ ժողովուրդը ցանկանում է փոփոխություն, արժանապատիվ կյանք, արդարություն, անվտանգություն և վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ։Եվ այդ վստահությունը տալիս է մեզ Սամվել Կարապետյանը։ Այսօր միասին այստեղից հայտարարում ենք՝ փոփոխությունների ամիսն սկսված է, հաղթանակների ամիսն սկսած է։ Եվ այդ հաղթանակները կերտելու ենք միասին՝ հավատով, համախմբությամբ և ուժեղ Հայաստան կառուցելու կամքով։ Ուղիղ 1 ամսից նորից հավաքվելու ենք, նշելու մեր հաղթանակը»,- իր ելույթում նշեց Ալեքսանյանը։










