«Մեր ժողովուրդը թացը՝ չորից շատ լավ հասկանում է, գիտի՝ այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, իհարկե, ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի»,- այս մասին Հաղթանակ զբոսայգում, «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը։
Նրա համոզմամբ՝ ժողովուրդը փոփոխություն է ուզում։
«Ժողովուրդն ուզում է լավ ապրել, ավելի ուժեղ ու ավելի լավ խաղաղություն ունենալ, քան հիմա կա։ ես Գեղարքունիքի մարզի տարբեր գյուղերում, քաղաքներում, կենտրոններում շփվում են տարատեսակ մարդկանց հետ և մեր ուժի նկատմամբ ազդակը դրական առումով բավական բարձր է։ Ժողովուրդն իրական փոփոխությունների կարիք է զգում, հարցեր բարձրացնում, մտահոգությունների մասին է խոսում։ Իհարկե, մեր կողմից դրանց լուծումներն առաջարկվում են՝ ի դեմս Սամվել Կարապետյանի վարչապետության։ Մեր հիմնական թիրախը մեր ժողովրդի սոցիալ տնտեսական կյանքը բարելավելն է, ուժեղ խաղաղություն բերելն է, մարդկանց մոտ խժդժությունները, ատելության ֆոնը, ներհասարակական թշնամանքը վերացնելն է։ Սա է մեր քաղաքական ուժի ուղղություններից մի քանիսը»,- ասաց Դավթյանը։










