Ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ․ ԿԸՀ


Ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ․ ԿԸՀ
Մայիս 8 19:52 2026

Ընտրությունների մասնակից բոլոր 19 քաղաքական ուժերը, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, բացել են նախընտրական հիմնադրամներ: Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։