Խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի գրասենյակում


Խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի գրասենյակում
Մայիս 8 11:51 2026

Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Տեղեկությունը Armday.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են կոմիտեից: