Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»


Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»
Մայիս 8 09:40 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել:

Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը:

Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա: