ՌԴ-ում ՀՀ դեսպան Ասենյանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստան Զելենսկու այցի պատճառով


ՌԴ-ում ՀՀ դեսպան Ասենյանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստան Զելենսկու այցի պատճառով
Մայիս 7 21:41 2026

Մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ.Բ. Արսենյանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նա հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու. Գալուզինի հետ։ Ասվումն է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ

 

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Վ.Զելենսկիին վերջերս ԵՄ-ի կողմից հովանավորվող միջոցառումների ժամանակ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար Հայաստանում հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին։ Ընդգծվել է, որ Մոսկվան հիմնավոր վրդովմունք է հայտնում և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագծին պատշաճ կերպով բացասական գնահատական չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթի հետ անհամատեղելի։

 

Դեսպանը խոստացել է զեկուցել Երևանին ռուսական կողմի ներկայացրածը»,-ասվում է լուրում։