Սամվել Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել, չգիտի՝ ով է որոշել, որ դա հավասարության նշան է եղել։
«Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ։ Փաշինյանն իր մեծամտությամբ դա անտեսեց, և մենք ունեցանք այն, ինչը որ ունեցանք»,-ասաց Կարապետյանը՝ այլ փակագծեր չբացելով։
Հարցին՝ որտեղի՞ց իրեն տեղեկություն, որ 300 հազար ադրբեջանցի պետք է գա Հայաստան, Կարապետյանը պատասխանեց, որ Ալիևի բոլոր հայտարարությունները կարճ ժամանակ անց իրականություն են դառնում։
«Ես առաջարկում եմ՝ երբ Փաշինյանը բարձրանում է ԱԺ ամբիոն, առանց ցնցումների մեջ ընկնելու թող հայտարարի, որ 300 հազար ադրբեջանցի չի գալու Հայաստան ու Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չունի ստանալու։ Չեմ լսում այդպիսի հայտարարություն»։
Նա նշեց՝ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված, պետք է այդ գործընթացը կանգնեցնել։










