Հաստատ իմացեք պատժվելու է դավաճանությունը, բայց ես չեմ կարող հայտարարել, որ Փաշինյանը դավաճան է, գործակալ է, անպատասխանատու հայտարարություններ անել, մի քանի ամիս հետո ձեր դեմքին նայել, որ գիտեք՝ ստուգեցինք, նման բան չկա, դրա համար մենք մեր բոլոր կարող ուժերին օգտագործելու ենք, հնարավոր է ստեղծենք հատուկ ինստիտուտներ, որոնք կուսումնասիրեն վերջին 8 տարվա բոլոր քայլերը, դրանից հետո օրենքի սահմանում պատժվողը պատժվելու է, ասել է Սամվել Կարապետյանը։
«Մենք չենք պատժելու մարդկանց, ովքեր վախկոտ ու թույլ են եղել, իսկ ովքեր դավաճան են եղել, դուք չեք էլ պատկերացնում՝ ինչպես են պատժվելու»,- նշել է Կարապետյանը։










