Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա, միան ՔՊ սանկցիոն ցուցակում եմ. Սամվել Կարապետյան (տեսանյութ)


Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա, միան ՔՊ սանկցիոն ցուցակում եմ. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Մայիս 7 15:17 2026

Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանի սանկցիոն ցուցակում կա, թե ոչ, պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Ես ամենաբարդ սանկցիոն ցուցակում եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» սանկցիոն ցուցակում, ուրիշ ոչ մի երկրի սանկցիոն ցուցակում չկամ, բայց շատ արագ հայտնվեցի «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, որը ամենավտանգավորն է աշխարհում»,- նշել է Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը՝ շարունակելով թեման, հավելել է, որ միշտ ունեցել է շուկայական բիզնես, կախված չի եղել Ռուսաստանի իշխանություններից և Վլադիմիրն Պուտինի հետ նկար չունի: