Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին


Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Մայիս 7 14:54 2026

«Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածք կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն, այդ տարածքն իրենց համար գողության, հանցավորության, բդեշխային հարաբերությւոններ հաստատելու տարածք է, որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է»,-կառավարության ճեպազրույցների ժամին ասաց Նիկոլ փաշինյանը պատասխանելով հարցին, թե գործարար, բարերար Սամվել կարապետյանի ինչու է անվանում«կալուգացի օլիգարխ», այն դեպքում երբ Սամվել Կարապետյանըին բոլորը ճանաչում են որպես տաշիրցի և նա իր ծննդավայրի անունը տարածել է ողջ աշխարհով։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրականում բարեգործության անվան տակ թալանել են հանրապետությունը։

«Բա ինչու քաղաքացիները չեն ասում. «Չէ՞ որ մեր հաստագլուխ և հաստավից բարեգործներն այդքան բարեգործություն են արել, դուք ինչո՞ւ եք պետական բյուջեով էդքան մանկապարտեզ կառուցում, ճանապարհներ, ջարգիծ լուսավորություն ինչու եք կառուցում»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելեով.

 «Էդ մարդկանց կոռուպցիոն հովանավորները չլինեին՝ այդ մարդիկ միջին վիճակագրական խավի ներկայացուցիչ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի»։

Փաշինյանըպնդեց, որ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունները ՀՀ սահմանից դուրս է։

Պատասխանելով հարցին, թե ինչու է ՔՊ-ի մոտ կանգնած լրատվամիջոցը սուտ տեղեկություն տարածում որ «Ուժեղ Հայաստանը» իր ձայները տալու է Ռուբերտ Քոչարյանին՝  Փաշինյանն ասաց. «Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է։ Ինչպես հիբրիդային լուրեն են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային ֆեյք թեկնածու են բերել ՀՀ-ում օգտագործելու համար»։

Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանում խնդիր է դրել, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»  խորհրդարանական ընտրություններում չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը։