Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանն իրեն «մաստեր կլաս» տա՝ ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական երկրի տարածքները. Կարապետյան (Տեսանյութ)


Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանն իրեն «մաստեր կլաս» տա՝ ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական երկրի տարածքները. Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 7 14:27 2026

Փաշինյանին մնացել է մեկ բան վաճառել եվրոպացիներին, դա հակառուսական քաղաքականությունն է, և եվրոպացիները շատ հաճույքով կգնեն դա նրանից, մամուլի ասուլիսի ընթացքում նման համոզմունք հայտնեց Սամվել Կարապետյանը։

«Ես գտնում եմ՝ մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր ու նաև սրիկայություն՝ մեր ժողովրդի նկատմամբ»,-Երևանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին խոսելով՝ նշեց նա։

«Ընդամենը Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանն իրեն «մաստեր կլաս» տա՝ ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական երկրի տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդն օգուտ չի ունենալու»։