Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան


Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան
Մայիս 7 14:14 2026

Քրիստոնեությունն ու մեր եկեղեցին ոչ միայն զարգացնելու ենք Հայաստանի ներսում, այլև ամբողջ աշխարհով թնդացնելու ենք, որ առաջին քրիստոնեական պետությունն ենք, պետք է բոլոր քրիստոնյաները դա հարգեն, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

 

«Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպես մուսուլմանների համար Մեքքան»,-նշեց կուսակցության առաջնորդն ու ասաց, որ Վեհափառի դեմ դուրս եկած հոգևորականների դեմ ոչինչ չի անի, նրանց դատավորն Աստված ու եկեղեցին կլինեն։